Պետք է վերջապես խոստովանել, որ հայ հասարակության մեջ շատերն են դեմ նոր կենսաթոշակային համակարգին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ որում, նա նկատել է, որ պետք է ավելի մեծ ուշադրությամբ ծանոթանալ ՍԴ որոշման տեքստին: «Ինչպես երեւում է, չեղյալ են հայտարարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: Արդյոք դա նշանակո՞ւմ է ամբողջ բարեփոխման չեղյալ հայտարարում»,-նկատել է Մելքումյանը:

Նա խորհուրդ է տվել զինվել ոչ թե լավատեսությամբ, այլեւ վատատեսությամբ ու սպասել ՍԴ՝ մարտի 28-ին կայանալիք հաջորդ նիստին: «Հենց ինձ մոտ ինչ-որ սահմանային վիճակ է»,-ընդգծել է նա:

Ի պատասխան այն հարցին, արդյոք չի նվազի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, եթե վերջինս փոխի ավելի վաղ հայտարարված քաղաքականությունը, նա պատասխանել է. «Ցանկացած քաղաքակիրթ նախագիծ, իսկ կենսաթոշակային բարեփոխումը հենց այդպիսին է, կապված է ռիսկերի ապահովագրման մեխանիզմների հետ, իսկ դա առկա է ֆորս-մաժորի պարագայում, ինչպիսին է համաշխարհային ճգնաժամը, կառավարության փոփոխությունը»,-հայտարարել է Մելքումյանը:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների բաղադրիչը չեղյալ հայտարարելու մասին որոշումը, որը ուժի մեջ էր մտել հունվարի 1-ից, կայացվել է այսօր՝ հունվարի 24-ին ՍԴ կողմից: