Գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը ձեռք է բերել բարձրահարկ լքված շինություն Մոսկվայի հարավ-արեւմուտքում: Ամինեւյան մայրուղու վրա գտնվող ակվապարկի փոխարեն կհայտնվի բազմաֆունկցիոնալ համալիր:

Գործարքի արժեքը կազմել է 100 մլն դոլար:

«100 մլն դոլարը 45 000 քառակուսի մետր մակերեսով կիսակառույցի համար շատ է թվում»,- գնահատում է Անշարժ գույքի Մոսկվայի կենտրոնական բիրժայի կառավարող գործընկեր Արտյոմ Ցոգոեւը:- «Սակայն եթե «Տաշիրին» հաջողվել է համաձայնեցնել քաղաքի հետ շինության քանդումն ու դրա տարածքում նոր, ավելի մեծ մակերեսով շինության կառուցումը, ապա գինը տրամաբանական է»:

«Գոյություն ունեցող շենքը քանդվելու է»,- հաստատում է «Տաշիր» ընկերության փոխնախագահ Իգոր Բուլատովը: Նրա խոսքով՝ շենքը վաճառել է «ներդրողներից բաղկացած խումբը»:

Ակվապարկի փոխարեն Սամվել Կարապետյանի ընկերությունը(№29-ը Forbes-ի վարկանիշային աղյուսակում) նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ առեւտրի եւ գրասենյակների բաժիններով, ինչպես նաեւ բնակարաններով: Ապագա կառույցի ընդհանուր մակերեսը կազմում է 125 000 քառ. մ: Ծրագրվում է, որ օբյեկտը շահագործման կհանձնվի 2015թ.-ին, հաղորդում է Forbes-ը: 

45 000 քառ. մ ընդհանուր մակերեսով բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությունը ակվապարկի հետ միասին դադարեցվել էր 2001թ.-ին: Այդ պահին շինարարները հասցրել էին երկու հարկանի շինության բետոնե շրջանակ կառուցել՝ ապակե թեքված տանիքով:

2007թ. քաղաքային աճուրդի ժամանակ շինությունը 975 մլն ռուբլու (38 մլն դոլար) դիմաց գնել էր «Ֆինլենդ» ՍՊԸ ընկերությունը: