Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը արդեն ընտրել է իր կենսաթոշակային ֆոնդը: Այս մասին հայտարարել է ինքը Սարգսյանը այսօր ֆինանսների նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Դրա հետ մեկտեղ նախարարը գերադասել է չնշել, թե որ ֆոնդն է ընտել: «Դա գաղտնիք է, որը վերաբերում է իմ անձնական ֆինանսներին»,-ժպիտով ընդգծել է նախարարը: «Բացի այդ չէի ցանկանա արտահայտություններ անել, որոնք կգնահատվեն որպես գովազդ»,-ընդգծել է Սարգսյանը:

«Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ երեք պորտֆելններից ընտրել եմ միջին ռիսկայնության պորտֆելը»,-հավելել է նախարարը:

Նա գերադասել է նաեւ չմեկնաբանել Սահմանադրական դատարանի հունվարի  24-ի որոշումը, որով պատժամիջոցներից ազատվել են այն քաղաքացիները, որոնք հրաժարվել են միջոցներ կուտակել կենսաթոշակային ֆոնդերում: «Ես իրավաբն չեմ, ուստի զերծ կմնամ նուրբ որոշումնեը մեկնաբանելուց: Եթե դատարանը վճռել է, որ քաղաքացիները դեռեւս ժամանակ ունեն ընտրելու իրենց կենսաթոշակային ֆոնդերը, ուրեմն ժամանակ կա: Ֆինանսների նախարարությունը, որպես գործատու, պահում է այն քաղաքացիների կենսաթոշակային գումարները, որոնք արդեն կատարել են իրենց ընտրությունը»,-ընդգծել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն չեղյալ էր հայտարարել պատժամիջոցները՝ կենսաթոշակային վճարումներ անել հրաժարվող քաղաքացիների համար, սակայն ոչ այդ պահումների պարտադիր բնույթը: