Միջմարզային տրանսպորտի ուղեվարձի թանկացում չի լինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա ուղեվարձի թանկացման մասին հարցին շատ կարճ ասաց «ոչ» եւ դուրս եկավ կառավարության շենքից:
Նշենք, որ ավելի վաղ Բեգլարյանը բացառել էր միջազգային ուղերթներ կատարող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեվարձի բարձրացնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ներկայումս Երեւանի տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկվում է այդ նպատակով Երեւանի քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովում: Փետրվարին այդ քննարկումները պետք է տեղափոխվեն ՀՀ Հանրային խորհուրդ: Այս հարցով որոշման կայացման ձգձգումը առաջացրել է տրանսպորտային ընկերությունների դժգոհությունը, որոնք պահանջում են բարձրացնել ուղեվարձը: Հասարակությունը կտրուկ դեմ է ուղեվարձի բարձրացմանը:




























