Չափազանց լարված աշխատանքային գրաֆիկը լավագույն դեպքում հանգեցնում է պաշտոնաթողության, վատագույն դեպքում՝ ինքնասպանության՝բանկային պաշտոնյաների բոլոր մակարդակներում:

Լոնդոնյան ֆինանսական միջնաբերդում, որտեղ հիվանդագին մրցակցություն է տիրում, սպանիչ աշխատանքային գրաֆիկը հանգեցնում է բանկիրների ու բրոքերների ինքնասպանությանը: Նրանք չեն դիմանում: Այս մասին հաղորդում է Inopressa –ն՝ վկայակոչելով La Repubblica-ն:

Մամուլում հրապարակվել են ֆինանսական ոլորտի աշխատակիցների մահացության մի քանի դեպքեր: