Հայրենական անասնապահության խնդիրներից մեկը, կապված ընտանի կենդաների ցածր արդյունավետության հետ, փորձում են լուծել դրա լավագույն տեսակների ներկրմամբ: Բնագավառու տիրող մասին NEWS.am լրատվական գործակալությանը պատմել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուծություն ու անասնաբուժության վարչության պետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, որքա՞ն է գնահատվում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, այդ թվում նաեւ կովերի: Վերջին տվյալներում որքան է կազմում ներկրված կովերի մասնաբաժինը, հեռանկարում ինչ մակարդակի է նախատեսվում հասցնել այս ցուցանիշը:

Ընթացիկ տարվա հունվարի մեկին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 661 հազար, այդ թվում 303,3 հազար գլուխ կով: Ներկրվող կովերի թիվը կազմում է 0,6 տոկոս: 2013թ.-ին ներկրվել է 479 տոհմական երինջ: Հեռանկարում այդ թիվը հնարավոր է հասցնել 1,0 տոկոսի:

Ո՞ր երկրներից են կովերը ներկրվում ու ինչ գնով:

Տոհմական երինջները բերվում են եվրոպական երկրներից՝ Ավստրիայից, Գերմանիայից, մասամբ նաեւ Չեխիայից: 2013թ.-ին մեկ երինջի արժեքը կազմում էր 1 մլն 125 հազար դրամ՝ ներառյալ կարանտային ու տեղափոխման ծախսերը:

Արդյո՞ք այս բնագավառում Գյուղատնտեսության նախարարությունը համագործակցում է «Heifer project international» միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ:

«Heifer project international» կազմակերպության հետ համագործակցությունը սահմանափակ է…

Հայաստանի ո՞ր շրջաններում են տեղակայվում ներկրվող կովերը եւ ինչ սկզբունքով են բաշխվում: Ֆերմերները վճարում են իրենց տրամադրված կովերի դիմաց, եթե այո, ապա որքա՞ն:

Ներկրվող կովերին բաշխում է հանրապետության բոլոր մարզերում՝ հաամապատասխան դիմում ներկայացրած  ֆերմերներին: Հիմնականում ընտրվում են անասնաբուծության փորձ ունեցող ֆերմները: Անասնունների դիմաց վճարում են չորս տարվա ընթացքում՝ առաջին տարում մարում են պարտքի 10 տոկոսը, 2-րդ տարում ՝ 20 տոկոս, 3-րդ տարում՝ 30 տոկոս, վերջին տարում՝ 40 տոկոս:

Ներկրվող կովեր պահելու համար ինչ պարտավորություններ են կրում ֆերմերները:

Ճիշտ խնամք ու անասունների կերակուր: Կերակրելու հիմնական նորմերն ու խնամքի կանոններն առկա են ֆերմերների հետ կնքվող պայմանագրում:

Տեղեկություններ կան, որ ներկրվող կովերը հատուկ խնամք են պահանջում: Ֆերմերն արդյո՞ք ապահովում են այդ պայմանները ու կա՞ն սխալ խնամքի պատճառով անասունների մահվան մասին վկայող փաստեր:

Իհարկեր ներկրվող լավագույն ցեղատեսակների անասունները տեղականի համեմատ հատուկ խնամք են պահանջում: Սակայն դրանք հատուկ պայմանների կամ կերի կարիք չունեն: Պետք պարզապես դրանք համապատասխանեն խնամքի ու կերակրման կանոններին: Ցավոք դրանք խախտելու դեպքում լինում են դեպքեր, երբ անասունները սատկում են:

Ինչում է կայանում ներկրվող անասունների առավելությունը տեղականի համեմատ:

Նշեմ, որ տեղական ցեղատեսակների կովերի կաթնատվությունը տարեկան մոտ 2000 կգ է, իսկ ներկրվող կովերինը՝ 4-5 հազար կգ: Որոշ տեսակներ նույնիսկ տարեկան 10 հազար կգ եւ ավելի կաթ են տալիս: «Ագրոհոլդինգ» տնտեսությունում միջին ցուցանիշը գերազանցում է տարեկան 7.4 հազար կգ-ը: Ներկրվող կովերի բարձր կաթնատվություն նկատվում է Արզինիի տոհմական տնտեսությունում, «Վամաքս» տնտեսությունում ու որոշ ֆերմերների մոտ:

Զրուցեց Սմբատ Գրիգորյանը