Ազգային վիճակագրական ծառայությունն իրավունք չունի անճշտություններ հրապարակելու: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության Ստեփան Մնացականյանը կառավարության այսօրվա նիստից հետո՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի վկայակոչած թվերը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճի ընթացքում Սարգսյանը նշել է, որ 2009-ին տնտեսական անկումը կազմել է 18,5 տոկոս, մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թիվն այլ է՝ 14,1 տոկոս: Ավելի ուշ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը հայտարարել է, որ թվերը վերաբերել են 2009-ի առաջին կիսամյակին: Սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով եւս այդ թիվն այլ էր՝ 16,3 տոկոս:
Ի պատասխան այն հարցին, արդյոք չի սխալվել վարչապետը, Մնացականյանը պատասխանել է. «Եթե ինչ-որ վիճակագրական տվյալներ չեն համապատասխանում նրանց, որոնք հրապարակել է վիճակագրական ծառայությունը, պետք է պարզաբանումներով դիմել հայտարարության հեղինակին: Չէ: որ մենք իրավունք չունենք մեր հայեցողությամբ փոփոխել տվյալներ»:




























