«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Հերացի փողոցում խոշոր ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 31-ին ժամը 9:00-ից մինչեւ փետրվարի 1-ը ժամը 9:00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
-Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9, 10, 11 փողոցների, Հերացի փողոցի, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Մյասնիկյան պող. 1-4, Աբովյան փող. 54-60 համարների,
-Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-10 շարքերի, 1, 2-րդ փողոցների, 3 փողոցի 1-34 համարների, Որմնադիրների փողոցի, Խորենացի փողոցի 127-ից բարձր համարների եւ հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























