Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեղյալ են հայտարարվել դեպի Արեւմտյան Եվրոպա բոլոր չվերթները։

Պատճառը Իսլանդիայում ժայթքած հրաբուխն է, որի արտանետումները տարածվել են Եվրոպայի գրեթե ողջ հյուսիսում եւ վատացրել տեսանելիությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնվել էր, հրաբուխը գրեթե ամբողջությամբ խաթարել է եվրոպական երկրների օդային հաղորդակցությունը։

Անորոշ ժամկետով չեղյալ է հայտարարվել նաեւ Երեւան-Լոնդոն ավիաչվերթը։

Ռեյկյավիկից 200 կմ արեւելք տեղի ունեցած հրաբխի արդյունքում ձեւավորված ամպերը ծածկել են Բրիտանիան, մայրցամաքային Եվրոպայի մի շարք երկրներ, Սկանդինավիան, Ֆինլանդիան եւ Ռուսաստանի հյուսիս-արեւմտյան շրջանները։