ՌԴ պաշտպանության նախարարության երեք զինծառայողներ են զոհվել Չեչնիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հաղորդել են երկրի իրավապահ մարմիններից:

Չպարզված պայթուցիկ սարքի պայթյունը տեղի է ունեցել նախօրեին՝ երեկոյան, Բամուտ գյուղից 9 կմ հեռավորության վրա, զինվորականների կողմից հետախուզական-որոնողական աշխատանքների կատարման ժամանակ:

Առաջին պայթյունի արդյունքում զոհվել է խմբի հրամանատարը: Վնասվածքներ են ստացել եւս երկու պայմանագրային զինծառայողներ:

Վիրավորների տարհանման ժամանակ որոտացել է երկրորդ պայթյունը: