Պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, փետրվարի 3-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիրի 51 փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Երեւան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: