2013-ի ընթացքում գազի մատակարարման համար Ուկրաինայի պարտքը կազմել է 2,7 միլիարդ դոլար: Բացի այդ, 2014-ի ընթացքում մատակարարված գազի համար եւս Ուկրաինան առայժմ չի վճարել, այնպես որ ընդհանուր պարտքը կազմել է 3,35 մլրդ դոլար, հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով «Գազպրոմի» աղբյուրը:
Հունվարի գազի մատակարարման ծավալը կազմել է 2,4 մլրդ խմ, որն արժի 650 մլն դոլար: Ենթադրվում էր, որ վճարումը կիրականացվի փետրվարի 7-ին, սակայն Ուկրաինան խնդրում է հետաձգել վճարման ժամկետը:
«Գազպրոմում» ակնկալում են, որ ընթացիկ տարվա ընթացքում Ուկրաինան ձեռք կբերի 35-40 մլրդ խմ գազ:




























