ՀՅ Դաշնակցությունը առաջարկում է Հայաստանի Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու «Նաիրիտ գործարանի» իրավիճակը: Այս ,ասին հայտարարել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի գործարանում տիրող իրավիճակը ու բանակցային գործընթացը՝ կապված գործարանի գործառնության վերականգնման հետ: «Քանի որ կառավարության ներկայացուցիչները գործուղումների մեջ էին ու համապատասխան պարզաբանումներ տալ չէին կարող, մենք որոշել ենք, որ հարցը քննարկվելու է պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ»,-հայտարարել է Մինասյանը:
Ըստ նրա՝ անկախ հանձնաժողովի եզրակացությունից՝ հարցը դրվելու է ընլայնված նստաշրջանի քննարկման՝ շտապ ձեւակերպմամբ:
«Նաիրիտը» մասնագիտանում է քլորոպրենային կաուչուկի ու լատեքսի արտադրության հարցում:



























