Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի տարածքում գտնվող կոմերցիոն անշարժ գույքի ռուսաստանցի ու օտարերկրյա 30 խոշոր սեփականատերերի վարկանիշը:

Նրանց զբաղեցրած հորիզոնականները որոշվում է նրանց եկամուտներով, որոնք նրանք նախորդ տարվա ընթացքում ստացել են անշարժ գույքի միջոցով: Այլ բիզնեսներից ստացված եկամուտները հաշվի չեն առնվել:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

2013-ի ընթացքում Սամվել Կարապետյանի ընկերությունների ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 910 մլն դոլար:

Վերջին հորիզոնականն է զբաղեցրել Դանիլ Խաչատուրովը՝ «Լեգիոն Դեվելոփմենթ» ընկերության սեփականատերը՝ 2,4 մլրդ դոլար ունեցվածքով: Այս մասին հաղորդում է Forbes.ru-ն:

Վարկանիշը գլխավորում է «Կիեւսկայա պլոշչադ» ընկերությունը, որի սեփականատերերն են Զախար Իլիեւը ու Գոդ Նիսանովը: