Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է:
Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։
Լոռիի ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման եւ Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:




























