Հայաստանի էներգետիկայի նախարարն ու վարչապետը ստախոսներ են: Նման հայտարարություն է արել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խորհրդարանում ելույթ ունենալով Ռուսաստանին հետ գազային պայմանագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ: Ըստ նրա՝ լավ կլիներ Ռուսաստանին չվաճառել «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերը՝ 300 մլն դոլար պարքի դիմաց, այլ նվիրլ դրանք ու որեւէ պարտականոթյուն չվերցնել: «Մենք կպահպանեինք արժանապատվությունը ու չէինք ստորագրի այն ստորացուցիչ, ամոթալի, վասալական համաձայնագրերը, որոնք ռուսական ընկերության համար ապահովում են բաց մոնոպոլիա»,-հավելել է Զոհրաբյանը:

Պարքտի մասին խոելով՝ նա հայտարարել է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խաբել են հանրությանը՝ հայտարարելով, որ Հայաստանը գազի պարտք չունիՌուսաստանի դեմ ու շարունակում է գազը ստանալ նախկին գնով: «Էներգետիկայի նախարարն ու վարչապետը բացահայտորեն ստել են հանրությանը: Իսկ ի՞նչ պետք է անեն ստախոս պաշտոնյաները: Ցանկացած նորմալ երկրում՝ հրաժարական տան: Սակայն վստահ եղեք, որ վաղը եւեթ նույն կառավարությունը՝ դեմքի ստոիկական արտահայտությամբ, կպատասխանի բոլոր հարցերին՝ հերթական անգամ խաբելով մեզ: Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես է ձեւավորվել  300 մլն դոլարի պարտքը: Եվ ինչպե:ս է ստացվում, որ Հյաաստանի 660 հազար բնակիչներ գազը ստանում են աննորմալ բարձր սակագնով: Ինչո՞ւ է ստորագրվել պայմանագիր, որը կզրկի Հայաստանին էներգիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրելուց»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ գազային պայմանագրերը, որոնք կնքվել են նխորդ տարվա դեկտեմբերին, ենթադրում են, որ «ՀայՌուսգազարդի» մնացած վերջին քսան տոկոս բաժնետոմսերը եւս վաճառվելու են ռուսական «Գազպրոմին»՝ գազի պարտքը փակելու դիմաց: