Մնում է միայն ենթադրել, որ Հայաստանի ընդդիմությունը չգիտի ֆիզիկայի օրենքները: Այս մասին այսօր հայտարարել է խորհրդարանի ֆինանսա-վարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի սատարի ընդդիմության նախաձեռնությունը՝ կապված Ռուսաստանի հետ գազային պայմանագրերն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության հետ:

«Չեմ կարող հասկանալ ընդդիմության որոշ փաստարկներ. այս ձմռանը թեյնիկը երկու անգամ դանդաղ է եռում, քանի տարիներ առաջ: Ֆիզիկայի տարրական օրենքներ են՝ որքան սառն է շրջակա միջավայրի մթնոլորտը, այնքան շատ ջերմաստիճան է հարկավոր տաքացման համար»,-հայտարարել է Միանսյանը՝ նկատի ունենալով 2013-ի ցուրտ դեկտեմբերը:

Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը արել է ամեն բան, ինչ կախված է իրենից, որպեսզի առավելաույնս պաշտպանի հայ սպառողների շահորը ու հասնի պետության համար ամենաշահավետ գազի սակագնի սահմանմանը: