Գազի հարցի վերաբերյալ բանակցող հայկական կողմի ներկայացուցիչներն իրենց անլուրջ են պահել: ԱՅս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով խորհրդարանական չորս խմբակցությունների՝ գազի պարտքի հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:

Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Հայաստանի էներգետիկայի նախարարը պետք է խորրդարանում ներկայացներ «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերի աուդիտորական գնահատականները: «Դուք այդ եզրակացությունը խորհրդարանում տեսե՞լ եք: Ոչ: Դա վկայում է թափանցիկության թերության մասին: Մեր հանձնաժողովը այդ թափանցիկությունը պետք է պահանջի կառավարությունից»,-ասել է ընդդիմադիրը:

Նա նշել է, որ վերջերս հանդպել է Հայաստանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որոնք հայտարարել են, որ Թեհրանը պատրաստ է ռուսական գազի կալորիականությունը երեսուն տոկոսով գերազանցող գազ մատակարարել Հայաստանին: Ըստ որում, նա կոչ է արել իր հայտարարությունները որպես հակառուսական չմեկնաբանել: