Հայաստանում կաթնամթերք արտադրողները բարդ իրավիճակում են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, էկոնոմիկայի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ 2013թ.-ին բարձրացել է հումքային կաթի գինը՝ լիտրի դիմաց ավելի քան 170-180 դրամ: 2013թ.-ի հուլիսից ավելացել է էլեկտրաէներգիայի ծախսը: Բացի այդ, ծախսեր են գոյացել խանութներից վերադարձող մթերքից, ինչը միջինը կազմում է ավելի քան 10 տոկոս:
Նշենք, որ նոր տեխնիկական պայմանների համաձայն կաթնամթերքի պիտանելիության ժամկետը կազմում է մի քանի օր(խորհրդային շրջանում չէր գերազանցում 36 ժամը): Այնուամենայնիվ, 2 օրվա հնության մթերքը գրեթե չեն գնում, ու խանութները վերադարձնում են առանց փոխհատուցման:
«Արտադրողները փորձում են պակասուրդը լրացնել պաղպաղակով կամ յոգուրտով, որտեղ ինքարժեքի եւ մանրածախ գնի տարբերությունը սովորաբար փոքր - ինչ բարձր է, քան մյուս ապրանքների դեպքում: Բայց պահպանել հին գներն արտադրողներն այլեւս չեն կարող: Ուստի մենք կցանկանայինք կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել, որքանով է հիմնավորված գների հետագա աճն այս ոլորտում», - նշել է Մելքումյանը:
Նշենք, որ Հայաստոնւմ կաթի մեկ լիտրն արժե 430-450 դրամ(2,5 ավելի բարձր, քան հումքային կաթի արժեքը):



























