Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող սամբոյի պատանիների, աղջիկների, երիտասարդների Եվրոպայի առաջնությունում մրցումների առաջին օրը` ապրիլի 16-ին հայ մարզիկները վաստակել են երկու մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Մհեր Կարապետյանը արժանացավ արծաթե, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի: