Բրիտանացի լուսանկարիչ Փիթեր Սմիթը, որը վայրի բնություն նկարելու էր մեկնել, արձանագրել է, թե ինչպես են երկու հանդուգն սկյուռիկներ իր լուսանկարչական սարքով ինքնադիմանկար անում։
Ֆորմբի քաղաքի այգիներից մեկում Սմիթը մի պահ երեսը շրջել է գետնին դրված տեսախցիկից, անմիջապես մոտ են վազել երկու սկյուռիկներ, որոնցից մեկը դիրքավորվել է օբյեկտիվի առաջ, իսկ մյուսը փորձել է սեղմել նկարելու կոճակը, հայտնում է segodnya.ua-ը։
Լուսանկարելով բացառիկ տեսարանը՝ բրիտանացին երկու կենդանիներին հանրահայտ է դարձրել ողջ աշխարհում: Վայրի բնության հիմնադրամի ներկայացուցիչ Ալան Ռայթն ասել է, որ Սմիթի արված կադրը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն պատճառով, որ շիկամազ սկյուռիկների քանակը երկրում վերջին տարիներին կտրուկ նվազել է: Սկյուռիկների տվյալ տեսակը սնունդ հայթայթելու պայքարում զիջում է մոխրագույն սկյուռիկներին:
Այս տեսակի սկյուռիկներից շատերը հայտնաբերվել էին սովից կամ դիմադրողականության անկման հետեւանքով առաջացած հիվանդությունից սատկած վիճակում:



























