Ծխելը բացասաբար է անդրադառնում ոչ միայն ֆիզիկական զգացողության վրա, այլ նաեւ մարդու հոգեկան առողջության վրա. ծխող մարդու կյանքի որակը իջել է: Նման եզրակացության են եկել բրազիլիացի հետազոտողները:

Հետազոտությանը մասնակցել են 50 չծխող ու 60 ծխող կամավոր: Յուրաքանչյուրին բաժանել են քայլերի չափման շարքեր, որոնցով պետք էր քայլել օրը 12 ժամ: Արդյունքները ցույց են տվել, որ ծխող մարդիկ ավելի քիչ են քայլում: Ենթադրվում է, որ դա պայմանավորված է անհարմարավետությամբ, ինչն էլ իր հերթին թոքերի վատ աշխատանքի հետեւանք է, հաղորդում է Informing.ru-ն:

Նշենք, նաեւ, որ ծխող մարդիկ ավելի շատ են հակված դեպրեսիաներին ու հոգնածությանը, նրանց չի բավականացնում առաջ մղիչ ուժը, որպեսզի հրաժարվեն վատ սովորությունից: Բացի այդ, նրանք քիչ են քայլում ոտքով, վատ են գործում թոքերը, ֆիզիկական զգացողությունը, կյանքի որակի մակարդակն ավելի ցածր է, քան չծխող գործընկերների մոտ: