Կտավատի սերմերը օմեգա-3 ճարպաթթուների եւ այլ օգտակար նյութերի  հարուստ աղբյուր են: Բացի այն, որ կտավատի սերմերը կարգավորում են մարսողական համակարգի գործունեությունը, այն նաեւ դրական է ազդում հիպերտոնիայի ժամանակ: Կանադացի գիտնականներն ապացուցել են, որ կտավատի սերմերը կարող են օգտագործվել ճնշման տատանումենրի պրոֆիլակտիկայի ժամանակ եւ դեղահաբերի այլընտրանք դառնալ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հետազոտողները 110 կամավորների կիսել են  երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները կես տարի ամեն օր ուտում էին սովորական հաց, իսկ մյուս խումբը՝ կատավատի սերմերով հաց(օրական մոտ 30 գրամ): 6 ամիս անց ստուգիչ տեստեր են անցկացրել ու պարզել, որ տարբեր խմբերի կամավորների մոտ արյան ճնշումը տարբեր է:

Այն հիվանդների մոտ, ովքեր ամեն օր սերմերով հաց էին օգտագործում, զարկերակային ճնշումը նվազագույնը իջնում էր 15 կետով, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 7 կետով: Հետազոտության հեղինակները նշել են, որ կտավատի սերմերը սննդակարգում կարող են փոխարինել հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներին: Եթե հավատանք կանադացի գիտնականների փորձի արդյունքներին, ճնշումն իջեցնող հաբերի փոխարեն օրական 30 գրամ կտավատի սերմը բավարար է ճնշման կարգավորման համար: