Դիետիկ սնունդը պաշտպանում է ուղեղը տարիքային փոփոխություններից: Մկների վրա անցկացվա փոչձը Քոլորադոյի համալսարանի մասնագետների կողմից ցույց է տվել, որ կալորիաների կրճատումը դրական է ազդում ուղեղի հատվածների վրա, որոնք պատասխանատում են ուշադրության ու հիշողության համար:
Գիտնականները կրճատել են կրծողների սննդակարգը 30 տոկոսով ու նկատել են, որ ակտիվացել է SIRT1 ֆերմենտը: Այս ֆերմենտը տրոհում է տոքսիկ սպիտակուցները, ոչոնք տարիքային սակավամտություն են հարուցում եւ Ալցգեյմերի հիվանդություն, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հետազոտության հեղինակները նաեւ վստահեցնում են, որ դիետաները դրական են ազդում օրգանիզմի մյուս համակարգերի վրա նաեւ, մասնավորապես սրտանոթային ու մարսողական: Իհարկե, խոսքը ոչ թե «դաժան» մեթոդների մասին է, այլ չափավոր սահմանափակումների եւ սննդակարգից վնասական մթերքների բացառման մասին:



























