Դանիայի մայրաքաղաքի կենդանաբանական այգում սպանել են բոլորովին առողջ, վեց ամսական ընձուղտ Մարիուսին: Այս քայլի դեմ դուրս են եկել բազմաթիվ եվրոպական լրատվամիջոցներ ու կենդանիների պաշտպանության ասոցացիաներ, իսկ 1000 դանիացիներ համացանցում բողոքի միջնորդագրի ներքո են ստորագրել:
Հաղորդում են, որ ընձուղտը պետք է սպանվեր, քանի որ ծնվել էր արյունապղծության հետեւանքով: Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպական ասոցացիայի վերարտադրության ծրագրի համաձայն՝ խաչասերման այս տեսակն արգելված է: Նույն այդ ծրագիրը թույլ չի տալիս կենդանուն փոխանցել մեկ ուրիշ կենդանաբանական այգու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Մարիուսը սպանվել է շինարական ատրճանակից՝ «համաձայն ծրագրի»:



























