Ղրիմի Բելոգորսկի մարզում գտնվող «Տայգան» սաֆարի-այգում ծնվել են յուրահատուկ մոխրագույն առյուծներ. այս գունավորմամբ կենդանի գրեթե չի հանդիպել վայրի բնության մեջ, ինչպես նաեւ կենդանաբանական այգիներում:
«Դրանք ծնվել են սպիտակ էգ ու կարմիր արու առյուծների զույգավորումից: Էգ առյուծին Ղրիմ են բերել ՀԱՀ-ից, սա բավական հազվադեպ հանդիպող տեսակ է, իսկ առյուծը Սվերդլովսկի կենդանաբանական այգուց է»,- պատմել է սաֆարի-այգու տնօրեն Օլեգ Զուբկովը:
Նրա խոսքով՝ առյուծի ձագերը(բոլոր ձագերն էգ են) իրենց լավ են զգում: «Անվտանգության նկատառումներից ելնելով վանդակից ձագերին իմ տուն են տարել, նրանց ձեռքով են կերակրում: Սակայն երբ մի փոքր մեծանան, կվերադառնան իրենց սովորական ապրելակերպին»,- հավելել է Զուբկովը, հաղորդում է «Վեստին»:



























