Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Նուրեթին Ջանիքլին ատրճանակը գոտկատեղին է դուրս եկել ժողովրդի առաջ նախընտրական ելույթ ունենալու։

Թուրքական մամուլում եւ սոցկայքերում մեծ արձագանք է գտել AKP-ի պատգամավորներից Նուրեթին Ջանիքլիի նախըտրական ելույթը, որի ժամանակ նրա գոտկատեղին ատրճանակ է եղել։

Պատգամավորի նման քայլը քննադատության են ենթարկել նաեւ իշխող կուսակցության համակիրները՝ զարմանքով հարցնելով, թե ինչ կարիք կա ժողովրդի առաջ դուրս գալ ատրճանակով։