Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվել է Սամբոյի պատանիների, աղջիկների, երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի մարզիկները առաջնության վերջին օրը եւս երկու բրոնզե մեդալ են վաստակել, որի արդյունքում մեր հավաքականի ակտիվում եղած մեդալների քանակը հասել է 7-ի: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, վերջին օրը 2 բրոնզե մեդալներ վաստակողներն էին 56 կգ քաշային կարգում հանդես եկեղ Ալեքսանդր Բալայանը եւ երիտասարդների 57 կգ քաշային կարգում` Արեն Անտոնյանը:
Այսպիսով մեր հավաքականում ոսկե մեդալ է վաստակել Տիգրան Կիրակոսյանը (52կգ), արծաթե մեդալ է վաստակել Մհեր Կարապետյանը (75կգ), եւ բրոնզե մեդալներ են վաստակել Ալեքսանդր Բալայանը /56կգ/, Արեն Անտոնյանը /57կգ/, Արմեն Ադամյանը /68կգ/, Դավիթ Գրիգորյանը /82կգ/ եւ Արտուշ Մկրտչյանը /+100կգ/:




























