Ադրբեջանում հեռուստահաղորդավարուհին անգործ է մնացել չափից դուրս բաց զգեստի համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Լեյլա Ասլանովայի բաց զգեստները այնքան ակտիվ են քննարկվել սոցցանցերում, որ հեռուստաալիքի ղեկավարությանն անտարբեր չեն թողել:

Ըստ հեռուստաալիքի մամուլի քարտուղար Տ. Աբդուլայեւի`  ղեկավարությունը վճռել է նրան հեռացնել հեռուստաալիքից:

Մասնագիտությամբ բժիշկ-դիմահարդար Ասլանովան վարում էր Հանրային հեռուստաընկերության «Սիլուետ» հաղորդումը: