Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարեւանությամբ կառուցվող Կոմիտասի թանգարանի հարակից տարածքը կբարեկարգվի եւ կկանաչապատվի:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր՝ փետրվարի 10-ին, հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախապատրաստել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարեւանությամբ կառուցվող Կոմիտասի թանգարանի հարակից տարածքի բարեկարգման եւ կանաչապատման նախագիծը եւ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ:

Բացի այդ, Երեւանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով իրականացվող հսկողության եւ կատարված աշխատանքների մասով քաաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երեւանի 17 մանկապարտեզներում կազմակերպված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել:

Քաղաքապետը հանձնարարել է այս ուղղությամբ շարունակել վերահսկողությունը: