Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքում, փետրվարի 9-ին, սահմռկեցուցիչ ինքնասպանության դեպք է գրանցվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ նույն քաղաքի 33-ամյա բնակիչը ինքնասպանության փորձ է կատարել կնոջ ներկայությամբ: Նա կնոջ ներկայությամբ ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել իրենց բնակարանի պատուհանից:
Թեեւ տղամարդուն շտապ տեղափոխել են Ստեփանավանի հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Նա վիրահատության ժամանակ մահացել է: Երիտասարդի ինքնասպանության պատճառները պարզվում են:
Միջադեպով զբաղվում են իրավապահ մարմինները: Կատարվում է նախաքննություն:


























