Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել «ԶԻԼ-130» (Կունգ) մակնիշի ավտոմեքենան:
Ջրասուզակ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 10 ՏՕ 169 համարանիշի (վարորդ Մ.Բ.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:


























