Սուպերքար Lamborghini Gallardo-ի վերջին նմուշը վերջերս վաճառվել է: Այդ մեքենան այլեւս չի արտադրվելու:

Rosso Mars գույնի Gallardo LP 570-4 Spyder Performante-ն  Սանտա-Ագաթա-Բոլոնեզեի Lamborghini ավտոկոնցերնի գործարանից ուղեւորվել է մասնավոր կոլեկցիոների ավտոտնակ:

Այսօր Gallardo-ն Lamborghini-ի ամենահայտնի մոդելներից է ու աշխարհում ամենահաջողակ սպորտային սուպերքարերից: Այդ մեքենայից  կա 14 022 միավոր, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով Euromag-ը: