Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթը իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ հավատարիմ է աշխարհին մանկական գաղափարների տեսանկյունից նայելու սկզբունքին: Նկարչի խոսքով՝ ինքը երեխաներին լավագույն ստեղծագործողներ է համրում ու իր աշխատանքներում օգտվում է նրանց մտքերից:
Ինչպես Հերստն է բացատրել մարդիկ նրա շատ աշխատանքներ համարում են մանկական կամ մանկականին նման, սակայն ըստ նրա՝ դա լավ է: Նա նկատել է, որ ժամանակակից աշխարհը պարզունակ վայր չէ ու ամենից լավը դրան մանկական աչքերով նայելն է: Ինչպես նկարիչն է պարզաբանել, «աշխարհի առաջ բոլորս էլ երեխաներ ենք»:
Նա նաեւ նկատել է, որ երեխաները մեծահասակներից ավելի լավ կարող են ստեղծագործել: Նա կարծում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք վախ են ապրում:
Նա պատմել է նաեւ, որ ոգեշնչվում է իր տղաների գաղափարներով: Այսպես՝ նրա բրոնզե մոծակի նախատիպ իր որդու պատրաստած մոդելն է եղել՝ պլաստիկ տուփերից, պարանից ու ձողիկից, հաղորդում է «Lenta.ru»-ն:


























