Մաքսային միությունը միայն ժամանակավոր է դադարեցրել Հայաստանի առաջընթացը դեպի Եվրոպա եւ ինքն էլ շուտով կդադարեցնի իր գոյությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, «Հայաստանի ուղին դեպի Եվրոպա. Խոչընդոտներ եւ հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:

Նա հարց է բարձրացրել. Ինչպես կարող են ՀՀ ներկա իշխանությունները վստահելի լինել, եթե երկար ժամանակ խոսվում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու մասին, ու հանկարծ մեկ օրում նրանք քայլ արեցին դեպի Մաքսային միություն: «Դա կարող է լինել ռուսական բեւեռի կողմից ճնշման արդյունք, բայց մեզ պե՞տք է  մի իշխանություն, որն այնքան թույլ կողմեր ունի, որ չի կարողանում դիմակայել ճնշմանը եւ յուրաքանչյուր շանտաժի դեպքում զիջում է: Ես վստահ եմ, որ Մաքսային միությունը ինքը շուտով կդադարեցնի իր գոյությունը: Դա կարող է լինել մեկ տարուց, կամ 4 տարուց հետո, բայց դա անպայման տեղի կունենա»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: