Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին, Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները: