Եվրոպացի պատգամավորների հետ համատեղ հայտարարության բացակայությունը պետք չէ ողբերգություն համարել: Այս մասին փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով օրերս կայացած Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը:
Ըստ նրա, իհարկե, ավելի արդյունավետ կլիներ եթե որեւէ համաձայնեցված տեքստ ստորագրվեր: «Սակայն եթե դա տեղի չի ունեցել, դա չպետք է որակվի որպես սկանդալ կամ ԵՄ հետ հարաբերություններում փակվող դուռ»,-ընդգծել է Ֆարմանյանը: Խորրդարանական դիվանագիտությունը, հավելել է նա, ենթադրում է կարծիքների ավելի ազատ արահայտում:
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ իրավիճակը, երբ ԵՄ երկրներին չի հաջողում համատեղ հանձնաժողովի շրջանակներում տեքստ համաձայնեցնել, առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: «Այդպես պատահել է նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի հետ՝ հաշվի առնեկով վերջինիս եվրոպամետ կողմնորոշումը»,-եզրափակել է հանձնաժողովի անդամը:
Նշենք, որ մի շարք հայ փորձագետներ ու քաղաքական գործիչներ փաստաթուղթ չընդունելը որակել են որպես ԵՄ հետ հարաբերությունների վատացում՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում:




























