Նոր Նորքի ոստիկանության եւ Ավանի բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտել են 31-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր` փետրվարի 11-ին, Երեւանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարեւանությամբ գտնվող խանութի հետնամասում հայտնաբերված դաժան ծեծի հետեւանքով մահացած 31-ամյա Կարեն Վերդյանի դեպքի փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կամ կազմակերպված խմբի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:
Օպերատիվ տվյալներն իրացնելիս Ավանի բաժանմունք են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան 26/1 շենքի բնակիչ 18-ամյա Ռոբերտ Ադամյանին եւ Ավան Առինջ 1 միկրոշրջան 2/8 շենքի բնակիչ 20-ամյա Մեխակ Կարեյանին: Պարզվել է, որ այսօր գիշերը ժամը 01:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ, մահացածի ծնողներին պատկանող խանութում վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջեւ, որի ժամանակ Ռ. Ադամյանն ու Մ. Կարեյանը ծեծի են ենթարկել Կ . Վերդյանին, որից հետո նրան թողնելով անօգնական` ավտոմեքենայով հեռացել են:
Մահացածը թաղամասում հայտնի է եղել որպես ոգելից խմիչքի սիրահար, ով գրեթե միշտ եղել է գինովցած եւ խանութում նա ինքն է հայհոյանքներ տվել երիտասարդներին, վերջիններս էլ հաշվեհարդար են տեսել նրա նկատմամբ: Քննիչի որոշմամբ Ռ. Ադամյանն ու Մ. Կարեյանը ձերբակալվել են:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























