ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 11-ին հավանություն է տվել պետպարտքի վերին շեմը մինչեւ 2015թ. մարտը բարձրացնելու փաստաթղթին: Կողմ է քվեարկել 221 կոնգրեսական, դեմ` 201-ը:
Օրինագծին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության 232 անդամներից միայն 28-ը:
Սպասվում է, որ մինչեւ շաբաթվա վերջ օրինագիծը հավանություն կստանա ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի կողմից, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ 2013թ. աշնանը ամերիկյան կառավարական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթ մասնակիորեն դադարեցվել էր, քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսը չէր ընդունել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն:
Կոնգրեսի ներքին պալտում տեղերի մեծամասնությունը զբաղեցնող հանրապետականները պաշտպանում էին սոցիալական ծախսերը կրճատող բյուջեի նախագիծը: Սենատն էլ, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, դեմ էր հանդես եկել դրան: Կառավարական հաստատությունների աշխատանքի մասնակի դադարի պատճառով ԱՄՆ-ի տնտեսությունը 24 միլիարդ դոլարի վնաս էր կրել:




























