Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո Վրաստանից մեքենաների մաքսազերծումը չորս անգամ կթանկանա: Լրագրողներին այսօր նման կարծիք է հայտնել Հայաստանի մեքենաներ ներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ պատճառը երրորդ երկրներից ներկրվող ապրանքների համար բարձր մաքսային տուրքերն են: «Մենք ծանոթացել ենք մեքենաների ներկրման տոկոսադրույքներին. Ռուսաստանում դա շարժիչի մեկ խորանարդ սանտիմետրի համար 5 – 6 եվրո է: Այսպիսով՝ մինչեւ 1,8 հազար խմ շարժիչով մեքենայի մաքսազերծումը կարող է հասնել ինը հազար եվրոյի, այսինքն մոտ չորս-հինգ անգամ ավել, քանի հիմա»,-պարզաբանել է Հովհաննիսյանը:
Այդ թիվը, հավելել է նա, մեծ կոնտրաստի մեջ է մտնում եվրոպական մեքենաների ներկայիս գների հետ:
ՀԿ ներկայացուցիչ խոսքով՝ Հայաստանը պետք է անցումային շրջան ստանա այդ տուրքերը ներդնելու համար, որպեսզի ներկրողները հասցնեն ադապտացվել նոր պայմաններին:




























