Փետրվարի 10-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Յաշա Խ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 10-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով: