Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 12.15-ին, 1970 թ. ծնված Գոհար Ն.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ եւ տարբեր տրամաչափի 127 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Բաղրամյանի համայնքային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 18.30-ին, 1970 թ. ծնված Մարգար Ս.-ն կամավոր հանձնել է «ՌԳ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, եւ 7.62 մմ տրամաչափի գնդացրի 129 փամփուշտ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին, 1977 թ. ծնված Արթուր Բ.-ն ներկայացրել է «ԻԺ-16» տիպի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 80 փամփուշտ:

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 14.05-ին, 1963 թ. ծնված Մուրադ Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան:

Բոլոր դեպքերով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: