Փետրվարի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Մյասնիկյան փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 11-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի եւ Վեգների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34 եւ 44-ամյա քաղաքացուհիների, պատճառել մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:
Տուժողները տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Սայադյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:


























