Նիգերիայի իրավապահները փակել են ռեստորանը, որտեղ մարդկային մսով ուտեստներ են մատուցել:
Հաղորդվում է, որ ռեստորանում դարանակալելու արդյունքում ոստիկանները ձերբակալել են 11 մարդու, այդ թվում՝ հաստատության սեփականատիրոջը: Ռեստորանում հայտնաբերվել էր երկու ԱԿ-47 ինքնաձիգ ու այլ զենքեր, փամփուշտներ, մի քանի բջջայններ, ինչպես նաեւ երկու մարդկային գլուխներ: ՆԳՆ տեեկություններով՝ տապակած մարդկային գլուխներն անգամ ճաշացանկում են եղել, հաղորդում է The Daily Mirror-ը:
Ոստիկանությանը հաստատության մասին է հաղորդել տեղացի հոգեւորականներից մեկը՝ այնտեղ այցելելուց հետո: Նրա խոսքով՝ ինքը ցնցված է եղել արտասովոր մեծ հաշվից ւ հարցրել է, թե ինչումն է գաղտնիքը: Դրան ի պատասխան ռեստորանի ներկայացուցիչը հայտնել է, որ նա մարդկային միս է ճաշակել:
Հոգեւորականը ցնցված է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























