NEWS.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հիվանդանոց է տեղափոխվել հաղորդավար Համլետ Ղուշչյանը: Վերջինս երեկ մեկնել էր Ջերմուկ հանգստանալու, սակայն ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց:
Մենք տեղեկացանք, որ քիչ առաջ Ղուշչյանին տեղափոխել են արդեն Երեւան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն: Թե ինչ առողջական խնդիրներով է տեղափոխվել, դեռ հայտնի չէ նաեւ բժիշկներին:
Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ քիչ առաջ է տեղափոխվել եւ դեռ հայտնի չեն պատճառները եւ առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնի կլինեն ավելի ուշ:



























