Երեկ երեկոյան, Սայաթ Նովայի փողոցում տաքսու վարորդի եւ ուղեւորի միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

Ժամը 20-21-ի սահմաններում Սայաթ-Նովա 8 հասցեում «Թամուշկա» տաքսի ծառայության վարորդը վիճաբանության է բռնվել ուղեւորի հետ եւ վեճն այն աստիճան է թեժացել, որ ուղեւորը դանակով հարվածել է վարորդին: Վերջինս վիրավորվել է ձեռքի շրջանում եւ դիմել է ոստիկանություն:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում դեպքի կապակցությամբ նշել են, որ հանգամանքները պարզվում են, նրանց մասին տվյալներ չեն հայտնել: