Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ ցույց է տվել, որ Բեռլինը չի փոխել իր դիրքորոշումը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու կապակցությամբ: Գերմանիան Թուրքիային որպես ԵՄ լիարժեք անդամ չի տեսնում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:Նա ընդգծել է, որ Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է նայի իր պատմությանը, խոսում է այն մասին, որ այդ երկիրը բացասաբար է վերաբերում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելուն:
Ըստ թուրքագետի՝ Մերկելի հայտարարությունն արվել է այն պետության անունից, ոորը համարձակություն է ունեցել ճանաչել Հոլոքոստն ու ներողություն խնդրել դրա համար:
Նա նաեւ ընդգծել է, որ եթե անգամ որեւէ երկիր իր շահերից ելնելով է ճանաչում ու քննադատում Հայոց ցեղասպանությունը, դա կարեւոր քայլ է ոչ միայն հայերի, այլեւ՝ ամբողջ մարդկության համար:




























