ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է Ռուսաստանի դեսպանին հետ կանչել Լատվիայից՝ կապված խորհրդային օկուպացիայի փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը քննարկելու հետ: Նա սեյմի գործողությունները պրովոկացիոն է կոչել ու հիշեցրել, որ «մենք ենք փրկել նրանց ու ամբողջ Եվրոպան ֆաշիզմից»:
Հաղորդվում է, որ օրինագծով ենթադրվում է երեք տարի ազատազրկում՝ խորհրդային օկուպացիան արդարացնելու համար:
Նա կարծում է, որ Ռուսաստանն անմիջապես պետք է արձագանքի նմանատիպ քննարկումներին ու օրենքներին՝ հետ կանչելով այդ երկրում իր դեպանին: Այս մասին հաղորդում է «Ռուսաստանի արտաքին տնտեսական կապեր» ամսագրի կայքը:




























