Լիբիայում, որտեղ 2011թ. «արաբական գարունը» իշխանափոխության էր հանգեցրել, խորհրդարանականները դավադրություն են բացահայտել:

Հաղորդվում է, որ հեղաշրջում էին նախապատրաստում մի խումբ զինվորականներ, որոնց անունները չի նշվում: Զինվորականների ցուցակը ստուգում է երկրի գլխավոր դատախազը, հայտնում է «Ռոսբալտը»:

Ներկայումս Լիբիայում իշխանությունը պատկանում է ժամանակավոր խորհրդարանին, որիլիազորություններն ավարտվում են 2014թ., սակայն պատգամավորները շարունակում են աշխատել: Նրանք դեռ մտածում են սահմանադրության նախագծի շուրջ: Սպասվում է, որ նոր խորհրդարան լիբիացիները կընտրեն մինչեւ տարեվերջ:

Նշենք, որ Լիբիայում Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո չեն դադարում բարձր պաշտոնյաների սպանությունները եւ մահափորձերը:  Միայն հունվարին գրոհայինները երկու մահափորձ էին կատարել պաշտոնյաների դեմ՝ ներքին գործերի նախարար Սեդիկ Աբդելքարիմի եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Հասան ալ Դրուիի: Առաջին դեպքում ոչ ոք չէր տուժել, սակայն երկրորդ հարձակման հետեւանքով նախարարի տեղակալը մահացել էր: