Սեփական արտադրության Tejas կործանիչը Հնդկաստանին արժեցել է ավելի քան 140 մլրդ ռուփի կամ երկու միլիարդ դոլար:
Նշվում է, որ մոտ ութսուն մլրդ ռուպի ծախսվել է Tejas Mark I օդանավի առաջին մոդիֆիկացիայի մշակման համար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով հնդկական ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը:
ՊՆ-ն նաեւ պարզաբանում է, որ օդանավի տարրերի 60 տոկոսը հնդկական արտադրության է: Հաղորդվում է նաեւ, որ օդանավերի առաջին էսկադրիլը ՌՕՈւ-ի կտրամադրվի 2015-ին, երկրորդը՝2017-ին: Նման ինքնաթիռների ընդհանուր քանակը կկազմի մոտ 200:
Այդ լիովին հնդկական կործանիչի ստեղծմանն ուղղված առաջին աշխատանքները սկսվել են դեռեւս 1983-ին:




























